Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնություն է ստացել 82-ամյա Նինա Առաքելյանը, և, ըստ նրա որդու ցուցմունքի՝ մայրը վնասվածքները ստացել էր փողոցում ընկնելու հետևանքով:
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ:
ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերմանը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»:
Փետրվարի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 3,2-րդ կմ-ին «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան ձյան մաքրման աշխատանքներ կատարելիս գլորվել է ձորակը. 62-ամյա վարորդ Արամ Հարությունյանը մահացել է:
Աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 10-ին Վիեննայում հանդիպեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դպրոցներում աշակերտների հաճախելիությունը կրկնակի նվազել է։ «Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը։
«Բերդ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական տրամադրության ներքո, իսկ ժապավենը կտրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության անդամ՝ Բուրաստան Մովսիսյանը ու Բերդ համայնքի համայնքապետ՝ Հարություն Մանուչարյանը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում և ծափահարում են նրան։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են բոլոր 125 ընտրատարածքներից, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը շուրջ 70 տեղ է ստանում նոր խորհրդարանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատախազությունը որոշեց` Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին՝ կրկին բավարարելով մասնակի իմ բողոքը։ Չափազանց կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և սկզբունքային որոշումը։ Ամբողջ որոշումը ստանալուն պես հավելյալ անդրադարձ կկատարեմ»:
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, որ նոր քաղաքական կուսակցություն ստեղծելով` հանդես է գալու որպես ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
Փետրվարի 10-ի և 14-ի ցերեկը հարավային շրջաններում, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-ին, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցների բողոքի ակցիան՝ ԿԳՄՍ նախարարության մոտ. ՈՒՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:
Խորհրդարանում ընթանում է «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները ՀՀ-ում» ընդլայնված աշխատանքային քննարկումը, որին մասնակցում են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և բազմաթիվ նախադպրոցական հաստատությունների ներկայացուցիչներ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրության 213-րդ հոդվածն անցումային դրույթներում ինչ-որ տեղ սպառվելու է, և սպառումը վրա է հասնում այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում չի մնա որևէ դատավոր, որը նշանակվել է մինչև գործող Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը:
Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
ՀՀ նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելուց հետո իր գործառույթների իրականացմանը պետք է անցնի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ինչ վերաբերում է կուսակցության գաղափարախոսությանը, ապա դրա հիմքում լինելու է ավանդականն ու առաջադեմը. «Այս պահին լայն խորհրդակցությունների գործընթաց է ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ: Միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո, մենք կոնկրետ ծրագրեր, ճանապարհային քարտեզ կներկայացնենք հետագա գործողությունների մասին»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ նոր կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում:
Թուրքիայի ուժայինները գործողություն են իրականացրել երկրի 16 նահանգներում՝ ձերբակալելով 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մասնակցության 24 կասկածյալների: Այդ մասին հայտնել է IHA գործակալությունը։
«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նոր գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Մելնիկովը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
168 Լրահոս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է միջազգային իրադրության ուժգնացող անկայունության մասին:
«Քաղաքական լիգան», հետևելով ներհայաստանյան վերջին զարգացումներին, թավշյա հեղափոխության երկրորդ տարեդարձին ընդառաջ՝ հարկ է համարում հիշեցնել, որ համաժողովրդական ընդվզման հիմքում դրված էին հասարակական լայն զանգվածների անհնազանդությունն ու անհանդուրժողականությունը ոչ միայն նախկին կոռումպացված իշխանությունների, այլև ավտորիտար, արատավոր քաղաքական համակարգի հանդեպ:
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 8-ին հեռախոսազրույց է ունեցել հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:
Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացած չորս պայմանագրային զինծառայողները, որոնցից երեքը մահացել են։
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում եւ համատեղ զորավարժությունների անցկացումը: