Ինչպես է զարթուցիչի ձայնն ազդում արթնանալու վրա
Ավստրալացի գիտնականները 50 կամավորների շրջանում ուսումնասիրություն են իրանացրել և հետևել են՝ ինչպես են զարթուցիչի տարբեր զանգեր ազդում նրանց առույգության կամ քնկոտության վրա: Մասնագետները պարզել են, որ որքան մեղեդային է զարթուցիչի ձայնը, այնքան ավելի արագ և արդյունավետ է արթնանում մարդը:
Ուսումնասիրությունների համաձայն՝ զարթուցիչի ձայնի բարձրությունը և տևողությունը չի ազդել մասնակիցների վիճակի վրա: Գլխավոր բնութագրիչը, որով մարդիկ ավելի արագ են արթնացել և ավելի առույգ են եղել՝ զարթուցիչի մեղեդայնությունն է:
Գիտնականները ենթադրում են, որ կտրուկ հնչյունները խաթարում են մարդու ուղեղի աշխատանքը, որից հետո մարդուն որոշակի ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար: