
Ջիջի Հադիդը հարթակ է դուրս եկել թափանցիկ զգեստով

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը հարթակ է դուրս եկել թափանցիկ զգեստով, որը նա հագել էր մերկ մարմնի վրա: Tom Ford ամերիկյան բրենդի աշուն-ձմեռ 2020 սեզոնի ցուցադրությունից լուսանկարը հրապարակվել է մակնիշի Instagram-օգտահաշվում։
24-ամյա սուպերմոդելը Նյու Յորքում կազմակերպված բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում հանրությանը ներկայացել է մինչեւ գետին հասնող ժանյակավոր սեւ զգեստով, որի միջով երեւում է նրա կուրծքը: Հադիդի զգեստը զարդարված էր որովայնի ներքեւում թավշյա ժապավենակապով, իսկ նրա կերպարը համալրում էր մազերին ամրացված ծաղիկի տեսք ունեցող սեւ ծամակալը: