
«Ինչպե՞ս կարող է Գվարդիոլան լինել աշխարհի լավագույն մարզիչը, եթե նա հետ է մնում 22 միավորով»․ Մերսոն

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
«Թիմը 22 միավորով հետ է մնում: Եկեք անկեղծ լինենք, նա միակ մարզիչն է, ում դա կներվի, քանի որ նա «աշխարհի լավագույն մարզիչն է»: Նա 22 միավորով հետ է մնում, բայց դեռ նրան սիրալիր ասում են՝ «օհ, մի անհանգստացեք, դուք աշխարհի լավագույն մարզիչն եք»:
Ինչպե՞ս կարող է նա լինել աշխարհի լավագույն մարզիչը, եթե 22 միավորով հետ է մնում: Ահա Կլոպի օրինակ՝ դուք պետք է շարժվեք այս ուղղությամբ: Երևում է առաջընթաց: Նա չի շարժվում հակառակ ուղղությամբ:
Կլոպն ընտրեց ճանապարհը դեպի առաջ: Նա ստորագրել է նոր ֆուտբոլիստներ: Այս թիմը նույնը չէ, նա առաջ շարժվեց: «Մանչեսթեր Սիթին»՝ ոչ, այդպես չէ՞։
Բոլորս գիտեինք, որ նրանց պետք է կենտրոնական պաշտպան, Կոմպանին հեռացավ: Այո, Պեպը չգիտեր, որ Լապորտը վնասվածք կստանա, ոչ ոք չգիտեր, բայց Կոմպանին հեռացավ»,- ասել է Մերսոնը Sky Sports-ին:
Սիրարփի Աղաբաբյան