«Մակաբույծների» ռեժիսորը մեկնաբանել է ֆիլմի հաղթանակն «Օսկար» մրցանակաբաշխությանը
Հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն խելացնորություն է համարել կինոնկարի հաղթանակն «Օսկար» մրցանակի գլխավոր կատեգորիաներում: Ռեժիսորի խոսքով՝ սոցիալական անհավասարության մասին ֆիլմի գաղափարն իրեն հետաքրքրում էր շատ տարիներ եւ դարձել էր սեւեռուն։
«Ես տարօրինակ մարդ եմ. երբ մենք շահեցինք Կինոդերասանների գիլդիայի մրցանակը լավագույն թիմի համար, ես չգիտես ինչու սկսեցի երազել նաեւ «Օսկարի» մասին: Բայց շահել չորս կատեգորիայում եւ ստանալ վեց արձանիկ. այդ մասին ես նույնիսկ չեմ համարձակվել մտածել»,- պատմել է նա «Ռոսիյսկայա գազետային»: ԱՄՆ-ի կինակադեմիայի մրցնակաբաշխության իննսուներկուերորդ արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Լոս Անջելեսում:
Հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը դարձել է «Տարվա լավագույն կինոնկարը» ԱՄՆ-ի կինոակադեմիայի վարկածով, առաջին անգամ գլխավոր «Օսկարը» հանձնվել է ոչ անգլերենով կինոնկարի: Այն նվաճել է եւս երեք պարգեւ՝ ռեժիսուրայի, սցենարի համար եւ որպես «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: