«Երբ լրագրողը հարց է տալիս, երկրի ղեկավարը պարտավոր է տալ ուղիղ պատասխան, կամ ասել, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել։ Այս ամենն ուղղակի արդեն այլևս մեկնաբանելու էլ չէ, որովհետև այդ գործընթացներն արդեն շրիշակից էլ ցածր մակարդակի վրա են»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից վարչապետի նոր թեկնածու փնտրելու մասին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկին:
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին:
Չինաստանի կառավարությունը 300 մլն յուան (43,5 մլն դոլար) է հատկացրել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի կենտրոնական նահանգում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից: Նա ասաց. «Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում, որ Ալենին ասեք, որ իր հետ կապված քիչ խոսի»: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկում է հրաժարական տալ:
«Այսպիսով ակնհայտ է դառնում, որ վարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ ու դատապարտվեմ ազատազրկման: Մենք վաղուց ենք համոզվել, որ վարչապետ Փաշինյանի այսօրինակ հայտարարություններին անմիջապես հաջորդում են իրավապահների ակտիվ գործողությունները, և ես վստահ եմ, որ շուտով ինձ կրկին ապօրինի կկալանավորեն»:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի հաջորդ ուղեգիրը նվաճեց Ստեն Վավրինկան:
Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային Բանկ), մրցունակության ինդեքս (Կ.Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Իննովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP)։ Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ի՞նչպիսին է դրանց էվոլյուցիան 2012-2019թթ։ Դա իր մեջ պարունակում է նաև հայկական «թավշյա» հեղափոխության գնահատականը։
Գրեթե տարեսկզբից՝ ղազախական, հետո նաև՝ հայկական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին Ղազախստան ներմուծվող, մասնավորապես՝ հայկական համարանիշերով ավտոմեքենաների հետ կապված լուրջ խնդիրների առաջացման մասին։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների՝ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել դրսից բերված ավտոմեքենաների վաճառքի համար տվող տուրքերի չափը։ Նրանց, ովքեր հրաժարվում են տուրք վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել, կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնք իրավունք չունեին Ղազախստանին մեքենա վաճառել:
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկի օրը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Բաքվի ջարդերի մասին, կոչ անելով միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ 30 տարի առաջ Ադրբեջանի կատարած ցեղասպան գործողություններին։ Զոհրաբյանը նշել է, որ ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին եւ հայտարարել է, որ ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը։
«Ադեկվադ» կուսակցության անդամ Լիլիթ Թումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Կապանում հունվարի 25-ին տեղի ունեցած վարչապետի ասուլիսին՝ նշեց, որ սովորաբար, երբ խոսում է երկրի ղեկավարը, ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին դաշտում ակնկալում են որոշակի մեսիջներ, որոնք կարտացոլեն ապագա քաղաքականությունը։
2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին՝ նրանց շնորհավորելով ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով լուսանկարների ցուցադրություն:
Հայաստանի աղջիկների Մ17 հավաքականը հունվարի 29-ից փետրվարի 1-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
168 Լրահոս
Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի խոսքով՝ 2019 թվականին ներմուծված մեքենաների թիվը խայտառակ մեծ էր Հայաստանի նման փոքր երկրի համար: Նրա խոսքով՝ ներմուծված մեքենաների մեծ մասը վաճառքի համար են, այնինչ Ղազախստանից ու այլ երկրներից ներմուծված մեքենաների 50%-ն անգամ չեն վաճառվել: Իսկ մնացած 50%-ը, ըստ բիզնես խորհրդատուի, շատ լուրջ խնդիր է դառնալու հայերի համար:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը բոլոր մակարդակների կուսակցական կազմակերպություններից պահանջել է վճռական աշխատանք տանել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ մղվող պայքարում:
Ալաբամայի Սքոթսբորո քաղաքում նավակներ են բոցավառվել Գանտերսվիլ լճի նավամատույցում: Ինչպես AP-ին հայտնել է հրշեջ դեպարտամենտի ներկայացուցիչը, յոթ մարդ անհետ կորել է, եւս յոթը հոսպիտալացվել է: Կան զոհվածներ, բայց նրանց թվաքանակը ճշտվում է:
Բրազիլիայի հարավում հեղեղումների զոհ է դարձել արդեն 57 մարդ, այդ թվում՝ 48-ն ամենից շատ տուժած Մինաս Ժեյրասի նահանգում:
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձել է օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին: Նա նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված եղել առանց արյուն թափելու իրավիճակը հասցնել հանգուցալուծման:
Հունվարի 27-ին, ժամը 12:03-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
ՔԿ-ից մեզ պատասխանել են, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61209718 քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Հայրենյաց պաշտպանի կերպարը հայոց պատմության մեջ ձևավորվել է դարերի ընթացքում։ Բոլոր ժամանակներում հայ ազգային-ազատագրական պայքարում ներգրավված է եղել ողջ ժողովուրդը. պաշտպանելով հայրենիքը՝ հազարավոր հայորդիներ սխրանքներ են գործել, հերոսացել, շատերը՝ մարտիրոսվել ու անմահացել։
Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա համապատասխան խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բելգիա:
Նախագահական նստավայրում տեղի է ունենում պարգևատրման արարողություն. ՈՒՂԻՂ