Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, 28.01.2020թ. Ryanair-ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ եւ վատ կազմակերպված լինելու պատճառով։
«Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը պաշտոնապես համալրեց Միլանի «Ինտեր»-ի շարքերը: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Կիսապաշտպանի միլանյան ակումբի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Դանիացին «Ինտեր»-ում տարեկան կստանա 10 միլիոն եվրո աշխատավարձ: Իսկ խաղային համար ընտրել է 24-ը:
Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Մնում է մենք անենք մեր անելիքը։ Ավելի կազմակերպված, ավելի համախմբված, առանց չարության, առանց ատելության։ Ատելությունը թույլերի զենքն է։ Տեսնում եք՝ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած հակաիրավական քայլի։ Մեր երկու տղաների բռի կալանավորումը, Արմեն Թավադյանին սադրանքով մեկուսացնելը, դեռ սպասվելիք անսեռ դիաննաների հնարավոր նոր դեպքերը մեկ նպատակ ունեն՝ տեսարաններ սարքել, մթնոլորտ պղտորել, փորձել կասկածներ սերմանել մեր մեջ, թուլացնել մեր կազմակերպվածությունը։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Ոստիկանության 6-րդ վարչությունից անմիջապես եկել էր «Եռաբլուր»:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, շատ կուզենայի շնորհավորել բոլորիս օրվա տոնի կապակցությամբ, սակայն «շնորհավորում» եմ բոլորիս այն կապակցությամբ, որ Նոր Հայաստանում իշխանությունները ձգտում են ձևավորել մի նոր քաղաքական ենթամշակույթ, որում «իշխանություն» նշանակում է «հեղափոխական սակրալ լիգա», իսկ «ընդիմությունը» և «ընդիմախոսությունը» որակվում է «հիբրիդային հեղաշրջման փորձ»:
168 Լրահոս
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետությունում այսօր որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի ոստիկանություն բերման ենթարկվելուց:
Բանակի ամբողջ սպառազինությունը եղել է Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ՝ սկսած Վազգեն սպարապետից։ Ամբողջ բանակի ստեղծումը կապված է այդ ժամանակվա մեր հերոսների հետ։ Չեմ կարծում, որ այդպես մտածված երևույթ է, որ բանակի համար ինչ-որ մի բան են արել հիմա, և այն հազվագյուտ իրողություն է։ Բանակի գործունեությունը սկսվել է 1990-ականներից, և մենք դրան միշտ պատրաստ ենք եղել»,- այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ իրենց իշխանության ժամանակ չէին կարողանում սպառազինել բանակը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես մարդու իրավունքներ ասվածը շատ պարզ եմ հասկանում՝ դա բոլորի համար է ու առանց կրկնակի ստանդարտների։ Անկախ նրանից, թե իմ, վարչապետի կամ մեկ ուրիշի քիմքին տվյալ անձը գալիս է կամ չի գալիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլիի հետ։
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ կասի օրվա խորհրդի հետ կապված, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ նախ ուզում է սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահի կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին:
Իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին թիրախավորելը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նույն գործողության շարունակական էլեմենտներ են:
Արթուր Դանիելյանի ձեռքը վնասել են. շտապ օգնություն է եկել:
Այսքան ամեն ինչն էժանացնելու իմաստը ո՞րն է..Սա խայտառակություն է…
«Լարիսա Մինասյանի զանգից ու վարչապետի «վզին դնելուց» հետո սա տեղի ունեցավ». Նարեկ Մալյան
«Ցունամին մոտենում է».Արմեն Աշոտյան։
ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «Եռաբլուրում» է
«Այս ռեպրեսիաները մատնում են իշխանությունների խուճապը». Լիկա Թումանյան:
Քիչ առաջ բերման 6-րդ վարչությունը բերման ենթարկեց «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանին։ Հիշեցնենք, որ բերման են ենթարկվել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը և Նարեկ Մալյանը։
Մեզանից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է փորձի պաշտպանել մեր բանակը, փորձի օգնել, որ այնտեղ եղած թերությունները վերացվեն, փորձի հետ նայելով՝ շտկել նախկին եղած սխալները, որ ունենանք ավելի հզոր, ընկալելի և ժամանակակից բանակ, որպեսզի պատերազմի դեպքում հնարավորինս առանց զոհերի հաղթանակ ունենանք:
«Էլ վախեցող չկա. սա հարց լուծելու ձև չէ, այսպես պետություն չեն պահում». Տիգրան Քոչարյան
«Խնդիր է դրված վերցնել հեռախոսները, ծրագիր ներբեռնել, որ մեր նամակագրությունները տեսնեն». Սամսոնյան
Շուտով կհանգուցալուծվի։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՍԴ-ի շուրջ ճգնաժամի լուծումն ինչպես է պատկերացնում: Նա այլ մանրամասներ չհայտնեց:
Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին:
Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենք պահելու կասկածով։
«Նիկոլ Փաշինյանը, լինելով բանակից խուսափած, Բանակի օրը բերման է ենթարկում բանակում ծառայած մարդուն». Նարեկ Սամսոնյան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փաստաբանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձերբակալվել է Նարեկ Մալյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՄԻՊ Արման Թաթոյանը: «Պարզվել է, որ Ն. Մալյանը գտնվում է Ոստիկանությունում: