Ալաբամայում յոթ մարդ է կորել Գանտերսվիլ լճի նավամատույցում այրվող նավակներում

Ալաբամայի Սքոթսբորո քաղաքում նավակներ են բոցավառվել Գանտերսվիլ լճի նավամատույցում: Ինչպես AP-ին հայտնել է հրշեջ դեպարտամենտի ներկայացուցիչը, յոթ մարդ անհետ կորել է, եւս յոթը հոսպիտալացվել է: Կան զոհվածներ, բայց նրանց թվաքանակը ճշտվում է:

Այրվել է ոչ պակաս, քան 35 նավ, հիմնականում բնակվելու համար հարմարեցված նավեր: Հրդեհն սկսվել է հունվարի 27-ի վաղ առավոտյան: Ջեքսոնի օկրուգի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը Սքոթսբորոյի բնակիչներին հորդորել է չփորձել հրդեհի վայրին մոտենալ ցամաքով կամ ջրի վրայով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031