
Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը մեկնել է Բելգիա

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բելգիա:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Բելգիայում հունվարի 29-ից փետրվարի 1-ը կկայանա Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարը: Մեր թիմի Մրցակիցներն են Բելգիայի, Չեռնոգորիայի և Շոտլանդիայի հավաքականները:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 14 ֆուտբոլիստ.
Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Սարո Գալստյան – «Լեո»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Անդրանիկ Կարապետյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Սարգիս Նասիբյան – «Արարատ-Արմենիա»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա – «Ժետիսու» (Ղազախստան)
Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Դավիթ Ասլանյան – «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան – ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս)