Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան

2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Նրան մեկ անգամ արդեն վիրահատել են հունվարի 24-ին, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն դեռևս չկա: Նրա ապաքինման դինամիկայից ելնելով բժիշկները կորոշեն իրենց անելիքները»,- նշել է Բալայանը:

Անդրադառնալով նաև նույն օրը պարտադիր ժամկետային զինծառայող, աջ բազկի շրջանում հրազենային վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանին՝ ՀՀ ՊՆ փոխնախարարը շեշտեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Բժշկական բոլոր միջոցառումներն իրականացվել են, նա շուտով կվերադառնա իր ծառայությանը»,- ասել է Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031