Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելն արդեն դրական արդյունքներ է տալիս։
168 Լրահոս
Կգա ժամանակը, ինչ հարց ունեք՝ կպատասխանեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Վար-չա-պե՛տ, ցած իջի՛ր, եթե մեզ չես օգնում, պետք է գնանք Ռուսաստան, որ էդ վարկերը փակենք». ֆերմեր
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունվարի 20-ին հայտարարել է, որ Լիբիայի իրադրության կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մասնակիցներին, որը նախօրյակին տեղի Է ունեցել Բեռլինում, հաջողվեց կանխել հակամարտության սաստկացումն այդ երկրում։
«Էսօրվա գործող սպանդանոցները օլիգարխներին են». ֆերմեր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը, նախ՝ իր ցավակցությունները հայտնեց Կուտոյանների ընտանիքին, ապա պատասխանեց.
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվանից տառացիորեն քիչ անց, երբ դեռ Քննչական կոմիտեն հաղորդագրություն չէր տարածել դեպքի մանրամասների մասին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց. «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել… Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին…»:
Թեհրանը հանձնառու է մնում միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) եւ չհիմնավորված է հաարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) պահանջները իրանական կողմին:
«Գյուղացուն մտցնում են հարկային դաշտ. ստեղ այլ խնդիր չկա, ճիշտն ասեք մարդկանց». մսագործ
Մեկնարկել է Վերաքննիչ դատարանի նիստը, որտեղ քննվում է «5-րդ ալիք» հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։ Մինչ այդ դատարանի բակում ակցիա էին իրականացնում վերջինիս աջակիցները, որոնց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել:
«Էս ճաշը ոնց սարքել են, էնպես էլ թող վերացնեն. ժողովուրդը սպանդանոց չի ուզում». ակցիայի մասնակից
«Նիկո՛լ, Նիկո՛լ, արդարություն». Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի դիմաց
Մսավաճառների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտի մասին:
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին ուղեւորվում է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կփոխանցի Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին:
Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 17-ը՝ վիրավորվել կախովի կամրջի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
«Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտները». քննարկում. ՈՒՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատրաստվում է ընդդիմադիր բևեռ ձևավորել, և հարցին՝ մտահոգություններ չունի՞, որ նրանք ԲՀԿ-ի ձայներից են տանելու, ասաց, որ որևէ մտահոգություն չունի:
Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական միության հետ համատեղ հունվարի 20-22-ը ՊԵԿ աշխատակիցների համար նախաձեռնել է աշխատաժողով:
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը և Սիսակ Գաբրիելյանը՝ Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնության մասին. ՈՒՂԻՂ
Հարավային Կորեայում հաստատվել է թոքաբորբի առաջին դեպքը, որի պատճառը դարձել է կորոնավիրուսի նախկինում անհայտ տեսակը: Ինչպես հայտնել է «Ռյոնհապ»-ը, այդ մասին հայտարարել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնում։
«Որպես Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Կուտոյանին գիտեմ, բայց անձամբ նրան չեմ ճանաչում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ էր արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և արդյո՞ք գնացել է նրա հոգեհանգստին:
Մեկնարկել է վերաքննիչ դատարանի նիստը, որտեղ քննվում է 5-րդ ալիք հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։ Դատարանի բակում ակցիա են անում Արմեն Թավադյանի աջակիցները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: