Բաժիններ՝

Բեռլինի խորհրդաժողովը կանխեց հակամարտության սաստկացումը Լիբիայում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունվարի 20-ին հայտարարել է, որ Լիբիայի իրադրության կարգավորմանը նվիրված խորհրդաժողովի մասնակիցներին, որը նախօրյակին տեղի Է ունեցել Բեռլինում, հաջողվեց կանխել հակամարտության սաստկացումն այդ երկրում։

«Աշխարհն իսկական տարածաշրջանային էսկալացիայի ռիսկին էր բախվել Լիբիայում, եւ այդ ռիսկը հաղթահարվեց Բեռլինում: Բոլոր մասնակիցները պարտավորեցին ձեռնպահ մնալ Լիբիայի իրադրությանը միջամտելուց: Այդ սկզբունքն անհրաժեշտ է պահպանել այնպես, ինչպես եւ կրակի դադարեցման կոչը»,-գրել է Գուտերիշը Twitter-ում;

Հունվարի 19-ին Բեռլինում պետոությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով կայացել է խորհրդաժողով՝ նվիրված Լիբիայի իրադրության կարգավորմանը: Ամփոփիչ փաստաթղթում հանդիպման մասնակիցները կոչ են արել՝ դադարեցնել կրակը, պարտավորվել են ձեռնպահ մնալ Լիբիայի գործերին միջամտելուց, առաջարկել են ստեղծել միասնական կառավարություն եւ բարեփոխումներ իրականացնել պետականության վերականգնման համար: Հակամարտության կողմերը նաեւ համաձայնել են հատուկ հանձնախումբ ստեղծել զինադադարի մոնիթորիգնի համար:

Ներկայում Լիբիայում զուգահեռաբար գործում է գործադիր իշխանության երկու մարմին՝ միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը եւ ժամանակավոր կաբինետը, որը գործում է երկրի արեւելքում Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) հետ համատեղ, եւ որին աջակցում է Լիբիական ազգային բանակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս