Գագիկ Ծառուկյանը Արթուր Վանեցյանի հետ կապված որևէ մտահոգություն չունի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատրաստվում է ընդդիմադիր բևեռ ձևավորել, և հարցին՝ մտահոգություններ չունի՞, որ նրանք ԲՀԿ-ի ձայներից են տանելու, ասաց, որ որևէ մտահոգություն չունի:
«Այսօր ձայներ խլելը ինչպե՞ս է, կարո՞ղ է գալ Ծառուկյանի ձեռքից բան վերցնել: Պետք է լիարժեք աշխատի, ժողովուրդն ընտրություն կանի, դրանից էլ ամեն ինչ պարզ կլինի»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:
Նա ընդգծեց, որ Վանեցյանի հետ համագործակցության վերաբերյալ որևէ խոսք չի եղել:
«Այն խոսակցությունները, թե Վանեցյանը գնալու է «Բարգավաճ Հայաստան»՝ չեն համապատասխանում իրականությանը, այս մասին ինքն էլ է հայտարարել»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում