Բաժիններ՝

Իրանը Կիև է ուղարկել տրանսպորտի նախարարին, որը Զելենսկուն կփոխանցի Boeing-ի վերաբերյալ Ռոհանիի նամակը

Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին ուղեւորվում է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կփոխանցի Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը: Այդ մասին, ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, հունվարի 20-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Իրանի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարարն ուղեւորվել է Կիեւ՝ Իրանի նախագահ Ռոհանիից Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն ուղերձով, որը վերաբերում է Թեհրանի մերձակայքում ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի կործանմանը»,- ասել է Մուսավին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031