Բաժիններ՝

«Զիդանն ունի իմ եղբոր կարիքը». Մատիա Պոգբա

Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սյուդադ Ռեալի» հարձակվող Մատիա Պոգբան գնահատել է իր եղբոր՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը:

«Ո՞վ է պակասում Զիդանին «Ռեալում»: Եղբայրս: Զիդանն ունի իմ եղբոր կարիքը: Պոլը ցանկանում է հեռանալ: Եվ ես չէի ասի, որ Ֆլորենտինոն («Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը) հնարավորություն չունի ստորագրելու իմ եղբորը: Չի կարելի վստահ լինել, որ Պոլը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ամեն ինչ կարող է պատահել մինչև սեպտեմբերի 2-ը»,- ասել է Մատիա Պոգբան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս