
Վրաստանում հյուրանոցների տերերը հանրահավաք են արել ռուս զբոսաշրջիկների պակասի վնասների պատճառով

Քոբուլեթ սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր եւ միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն իրենց հասցվել է ՌԴ-ից զբոսաշրջիկների բացակայության պատճառով: Այս մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:
«Սեզոնը ձախողվեց: Չեղյալ հայտարարվեցին 80 հազար լարի (ավելի քան 27 հազր դոլար) ընդհանուր գումարի ամրագրումները: Մենք օգոստոսի 20-ից պետք է վճարենք բանկային պարտքերը: Ինչպե՞ս դա անենք, երբ եկամուտ չկա, եւ զբոսաշրջիկներ չեն ժամանում, որոնք երկու-երեք օրով կանգ էին առնում այստեղ: Պետությունը պետք է կատարի խոստումները եւ ինչ-որ բանով օգնի մեզ»,- մեջբերում է Առաջին ալիքը հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքը:
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունն իրենց օգնի պարտքի վերաձեւակերպման հարցում կամ զբաղվի տոկոսների լրահատկացմամբ, որոնք նրանք պետք թ վճարեն վարկ վերցված փողի դիմաց: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Քոբուլեթի քաղաքագլուխ Միրիան Կատամաձեն, որը նրանց հավաստիացրել է, որ իշխանություններն արդեն աշխատում են եւ օգնության ուղիներ են փնտրում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 12-ին հայտարարել է, որ զբոսաշրջության ոլորտը մոտավորապես 60 միլիոն դոլարով տուժել է ՌԴ-ից տուրիստական հոսքի կրճատման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: