
Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել. ՌՈ պետ

Օգոստոսի 1-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննությունն է ընթանում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը։
Նրա փոխանցմամբ, կինը, որը վնասել էր ապրիլյան հերոսների շիրմաքարերը՝ այս պահին ազատության մեջ է, Եռաբլուրում էլ խստացված ծառայություն է իրականացվում՝ նման միջադեպերից զերծ մնալու համար։
«Քննությունը շարունակվում է, և որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել»,- եզրափակեց Ա. Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Եռաբլուրում ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմների պղծվել էին, դեպքի առնչությամբ ոստիկանները հայտնաբերել էին 51-ամյա կնոջ, որը խոստովանել էր, որ շիրմաքարերն ինքն է վնասել։
Զվարթ Խաչատրյան