
ՊՍԺ-ն արգելել է Նեյմարին մարզվել թիմի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դադարեցրել է մարզումը թիմի հետ, հայտարարել է բրազիլական «Esporte Interativo» հեռուստաալիքը:
27-ամյա բրազիլացին չի մարզվի փարիզյան ակումբի մնացած խաղացողների հետ, քանի դեռ որոշված չէ նրա ապագան: Նա մարզվելու է անհատապես: Բացի այդ, Նեյմարը դեռ չի ապաքինվել վնասվածքից:
Ըստ Diario Sport-ի, ՊՍԺ-ն արդեն հասկանում է, որ Նեյմարը կլքի թիմը: Միայն նոր հարց կա նրա ապագա թիմի հետ կապված՝ «Բարսելոնա՞», թե՞ «Ռեալ Մադրիդ»:
Ավելի վաղ ՊՍԺ-ն Նեյմարին չէր հայտավորել Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի «Նիմսի» հետ խաղին (3:0)՝ տրանսֆերի շուրջ բանակցությունների պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան