
Պոլ Պոգբան դեռ հույս ունի, որ կարող է տեղափոխվել «Ռեալ»

Ըստ Marca-ի տեղեկությունների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռ հույս ունի, որ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ այս պահին այդ տրանսֆերի հավանականությունը չափազանց փոքր է:
«Պոլը հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը, այնուամենայնիվ, մատչելի գին կսահմանի նրա՝ «Ռեալ» տեղափոխության համար»,- հայտնում է աղբյուրը:
Անգլիայում տրանսֆերային պատուհանն արդեն փակված է, և ամռան ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդին» չհաջողվեց գտնել այնպիսի խաղացողի, որը կարողանար փոխարինել Պոգբային՝ վերջինիս հեռանալու դեպքում:
Հաղորդվում է նաև, որ շուտով «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ կհանդիպի Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան, որը կփորձի ստիպել «կարմիր սատանաներին» վաճառել իր հաճախորդին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը