
Գողացել էր նախագահի հեռախոսը. ոստիկանություն

Օգոստոսի 15-ին, ժամը 14.40-ին, Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արցախի փողոցի բնակիչ 50-ամյա մի տղամարդու:
Նա խոստովանել է, որ օգոստոսի 14-ին, ժամը 17-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիայի ինքնակարգավորվող կազմակերպության աշխատասենյակից գողացել է նախագահի բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: