Բաժիններ՝

Իսրայելը չեղարկել է մուտքի արգելքը ԱՄՆ-ից մուսուլմանուհի կոնգրեսականի համար

Իսրայելի ՆԳ նախարար Արիե Դերին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռաշիդե Թլաիբին թույլատրել է այցելել Իսրայել՝ հանդիպելու ազգականների հետ, քանի որ նա խոստացել է այցի ընթացքում չքարոզել Իսրայելին բոյկոտելու օգտին եւ պահպանել մյուս քաղաքական սահմանափակումները: Այս մասին գրել է Jerusalem Post-ը:

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները Թլաիբին եւ Դեմոկրատական կուսակցությունից եւս մեկ կին կոնգրեսականի՝ Իլհան Օմարին թույլ չէին տվել երկիր այցելել նրանց հակաիսրայելական դիրքորոշման համար:

Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում այս դեմոկրատներին համարել Է «խայտառակ երեւույթ» եւ հավելել, որ Իսրայելի կողմից մեծ թուլություն կլիներ այս քաղաքական գործիչներին երկիր այցելելու թույլտվություն տալը, քանի որ նրանք «ատում են Իսրայելը եւ հրեաներին, եւ անկարելի է որեւէ բան ասել կամ անել նրանց տեսակետը փոխելու համար»:

Օգոստոսի 16-ին Թլաիբը դիմում է ուղարկել ՆԳ նախարարություն՝ խնդրելով թույլ տալ իր մուտքն Իսրայել՝ հումանիտար նկատառումներով, եւ բացատրել է, որ ցանկանում Է տեսնել հարազատներին, հատկապես տատիկին, որն արդեն 90-ն անց է:

Դերին որոշել է բավարարել նրա խնդրանքը, բայց հասկանալ է տվել, որ համաձայնությունը տրվել է բացառապես հումանիտար ուղեւորությանը, բայց ոչ Թլաիբի եւ Օմարի քաղաքական պատվիրակության այցին:

Իլհան Օմարը եւ Ռաշիդե Թլաիբը դարձել են առաջին մուսուլման կանայք, որոնք ընտրվել են ԱՄՆ-ի Կոնգրեսում: Թլաիբը ծագումով պաղեստինցի է, իսկ Օմարն ընտանիքով փախել է Սոմալիից՝ 19 տարեկանում ստանալով ԱՄՆ-ի քաղաքացիություն:

Նրանք երկուսն էլ պաշտպանում են «Բոյկոտ, մեկուսացում եւ պատժամիջոցներ» միջազգային հասարակական շարժումը, որը նպատակ է դրել տնտեսական եւ քաղաքական ճնշումը Իսրայելի վրա: 2019 թվականի սկզբին նրանք երկուսն էլ հայտարարություն էին արել ԱՄՆ-ի քաղաքականության վրա հրեական լոբբիի ազդեցության վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս