
«Լավ կլինի». Վախթանգ Կիկաբիձե

Վրացի նշանավոր երգիչ եւ դերասան Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն իր ծննդյան 81-րդ տարեդարձը օգոստոսի 17-ին կնշի մեծ համերգով Բաթումում:
Արտիստն արդեն մի քանի տարի է՝ չի փոխում ավանդույթը եւ իր հոբելյանը նշում է բեմի վրա:
Այս անգամ մաեստրոն իր ընկերների հետ միասին ելույթ կունենա Բաթումի պետական երաժշտական կենտրոնում: Համերգի ընթացքում, Կիկաբիձեի խոսքով, ելույթ կունենան իր գործընկերները՝ Նանի Բրեգվաձեն եւ Լիզա Բագրատիոնին:
«Ես ամեն տարի համերգ եմ կազմակերպում իմ ծննդյան օրվա առթիվ… Ես իմ լավ ծրագրով ելույթ կունենամ ունկնդիրների առջեւ»,- ասել է Վախթանգ Կիկաբիձեն «Sputnik Վրաստան»-ի հետ զրույցում:
Բացի այդ, կազմակերպիչներն ունկնդիրներին բազմաթիվ անակնկալներ են խոստանում համերգի ժամանակ:
Դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Վախթանգ Կոնստանտինի Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում: