Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, և մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների և ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների և ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է՝ պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ՝ ՔՕ-ում փոխություններ և լրացումներ, որոնցով նախատեսվում է խստացնել գերեզմանների, դիակների պղծման համար պատասխանատվությունը։
Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք, բացի այն, որ ոչ մեկս չենք ուզում նոր հանք բացվի, չկա։ Բայց կան հիմքեր հնարավոր խնդիրների դեպքում արագ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։
Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Արագածոտնի մարզից Արցախ են ուղևորվել Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածավան և Ծաղկահովիտ համայնքների բոլոր մարզիկները, համայնքների և մարզի պատվիրակությունները:
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հատուկ, բայց անհույս հիշեցում… Քաղաքականության մեջ վերջին փամփուշտը պահում են սեփական քունքի համար…»:
«911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեր հայրենիքը շատ բան է տեսել, բայց փորձադաշտ չէ կենսագրություն հորինողների, արժեքներ չունեցողների, սեփական բարդույթներն ու ինքնահաստատման հիվանդագին մոլուցքը սեփական երկրի ու ժողովրդի հաշվին բավարարողների համար…
Համահայկական 8-րդ խաղերը հնարավոր է, որ անցկացվեն ոչ միայն սիրողական, այլ նաև պրոֆեսիոնալ մակարդակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Երկրաբան Գուրգեն Մալխասյանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կարևորում է տնտեսական զարգացման առումով, իսկ «Լիդիան Արմենիա»-ն համարում է օրինակելի հանքարդյունաբերող ընկերություն։
Թուրքիայում 2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով՝ հասնելով 12․8 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։
Օգոստոսի 16-ին, ժամը 19:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կայանած ավտոմեքենայում գտնվող քաղաքացին ինքնավնասել է՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 14-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Սերժը պատրաստ է նստել։ Սերժը նստելու է ժողովրդի խաթր, որ 15 ամիս առաջ իր պաշտոնանկությունը ցնծացող հազարավոր մարդիկ հիպնոզից վերջապես դուրս գալու պատմական շանս ունենան»։
Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 4 ամիս բանակցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։
Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատարներ ու ազդեցիկ գործիչներ հաստատել են իրենց մասնակցությունը «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:
Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: 5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ կառավարությանը շատ են քննադատում, որ տնտեսական հեղափոխություն են հռչակել, բայց քայլեր չեն իրականացնում, շոշափելի արդյունքներ չկան, այս քննադատություններին ի՞նչ կարձագանքեք:
2 շատ արագ հարց ՔՊ վարչության այն հարգարժան ընկերներին, ովքեր պնդում են, որ Լիդիանի առաջ կանաչ լույս վառելով` իշխանությունն ընդամենը իր իսկ հայտարարության տրամաբանությունն է ի կատար ածում (վարչապետի հուլիսի 6-ի խոսքի ուղիղ մեջբերումը` նկարում):
Վերջին օրերին համացանցում և ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե որոշ շրջանակների մոտ զայրույթ է առաջացրել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր տերերի կեցվածքը՝ հավելելով, որ շուտով կվերաակտիվացվեն «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ոտնձգությունները:
«Ես ոչ մեկի հետ Հայաստանում խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի՝ իրա պրոբլեմն ա»,-այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան հարցի՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած ձեր խնդիրներն ի վերջո կարելի՞ է լուծված համարել:
Դիտարկմանը՝ եթե գերագույն գլխավոր հրամանատարն է նման պահանջ դնում, նա արձագանքեց. «Գերագույն հրամանատարը պահանջ դնել չի նշանակում, որ գերագույն հրամանատարը պահանջ ա դնում, որ հային խփեն»:
«Հիմա, եթե բանկերից մեկը չի տալիս վարկ, պետք է փորձել դիմել այլ բանկ, որն այլ քաղաքականություն ունի, բայց, ընդհանուր առմամբ, Իրանի շուրջ միջազգային կոնյունկտուրայի հետ կապված կա նաև այլ առիթ վարկ տալ-չտալու։ Պետք է հասկանալ, թե ինչու են մերժում։ Մենք չենք կարող որևէ բանկի պարտադրել՝ որևէ մեկին տալ վարկավորում, բայց, եթե գոյություն ունի խտրականության դեպքը, կառավարությունը կարող է դրանից բխող նաև որոշակի գործողություններ անել»,- ասաց Փաշինյանը։
Լոնդոնյան ակումբը երկրորդ հանդիպումը կանցկացնի Անգլիայի նոր սկսված առաջությունում: Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին խաղում ստացել էր ամենացածր միավորները, երկրորդ խաղում պետք է ապացուցի, որ առաջին խաղի արդյունքը պատահականութուն էր, և ինքը նոր մրցաշրջանին պատրաստվել է լավ մարզավիճակով:
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն օգոստոսի 15-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ անցկացվող մոտոերթի մասնակիցներն այս պահին գտնվում են Չարենցավան քաղաքում, որտեղ թռուցիկներ են բաժանում քաղաքացիներին և ներկայացնում Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ մանրամասները։