Բաժիններ՝

Գրենլանդիան չի վաճառվում. իշխանություններ

Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 12-ին հայտարարել է, որ կղզին պատաստ է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, բայց այն չի վաճառվում: Գերատեսչությունն այս կերպ է մեկնաբանել Գրենլանդիան՝ Դանիայի Թագավորության կազմում գործող ինքնավարությունը, գնելու հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը:

«Մենք պատրաստ ենք բիզնես վարելուն, բայց մենք չենք վաճառվում»,- Reuters գործակալությունը մեջբերում է Գրենլանդիայի ԱԳ նախարար Անե Լոնե Բագերից ստացված մեկնաբանությունը:

Դանիայի քաղաքական գործիչները Գրենլանդիայի գնման նկատմամբ Թրամփի հետաքրքրվածությունը գնահատել են որպես անճշմարտանման կատակ:

Ինչպես ավելի հայտնել է The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Նա արդեն քննարկել է այդ հնարավորությունն իր խորհրդականների հետ, եւ նույնիսկ Սպիտակ տան իրավախորհրդատուին ցուցում է տվել կատարելու նախագծի իրավական փորձաքննություն:

Հրատարակության աղբյուրների տեղեկատվությամբ՝ մի քանի խորհրդականներ հավանություն են տվել Թրամփի՝ «տնտեսապես նպատակահարմար» պլանին, սական Սպիտակ տանը շատերը համոզված են, որ նախագահի հետաքրքրությունն այդ տարածքի նակատմամբ շուտով կանցնի:

Թերթը հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախագահ Հարրի Թրումենը Դանիային 100 միլիոն դոլար է առաջարկել Գրենլանդիայի համար: Նաեւ Պետական դեպարտամենտը 1867 թվականին ուսումնասիրել Է կղզին գնելու հեռանկարը:

Գրենլանդիան Երկրագնդի խոշորագույն կղզին է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արեւելքում: Այն Դանիայի ինքնավար տարածքն է: Գրենլանդիայի մեծ մասը ծածկված է սառույցով: Կղզին ունի շուրջ 56 հազար բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս