
Սանչեսը ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Ալեքսիս Սանչեսը Չիլիի հավաքականի հետ հասավ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ, այնուհետև վնասվածք ստացավ երրորդ տեղի համար մրցավեճում, ինչը նրան խանգարեց լիարժեք նախապատրաստվել մրցաշրջանին:
Կարծես Օլե-Գունար Սուլշերը չի դիտարկում չիլիացուն որպես հիմնական խաղացող, այդ պատճառով էլ Սանչեսը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» մինչև Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակումը: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Անցած մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը մասնակցել է 27 հանդիպման, դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», որն այս ամառ գլխավորեց Պաուլու Ֆոնեսկան, ցանկանում է վարձակալել չիլիացուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը