Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է

Գյումրիում զբոսաշրջիկների թիվն ավելացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«ՀՀ վարչապետն ուղիղ եթերով այնպես ներկայացրեց մեր քաղաքը, որն իրականության մեջ կար, բայց, հավանաբար, բոլորը չգիտեին: Այսօր արդեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, հասկացան, որ պետք է գան Գյումրի: Նիկոլ Փաշինյանի այցից եւ Գյումրին հրաշալի ու մանրամասնորեն ներկայացնելուց հետո տուրիստների թիվն ավելացել է: Օրինակ, այսօր հյուրեր են գալիս Ֆրանսիայից: Գալիս են մեր փողոցներում քայլելու, շրջելու: Շատ շնորհակալ եմ վարչապետից նման քայլի համար: Որեւէ մեկը Գյումրին դեռ այսպես չէր ներկայացրել»,-նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Օգոստոսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ոչ աշխատանքային այցով եղել է Գյումրիում, եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել Գյումրու, ներդրումային բարենպաստ հնարավորությունների մասին: Վարչապետը գործարարներին կոչ էր արել իրենց ներդրումային ծրագրերով գալ Գյումրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031