
Ճապոնիան դարձել է ԱՄՆ-ի պետական արժեթղթերի խոշորագույն պահառուն՝ առաջ անցնելով ՉԺՀ-ից

Ճապոնիան ներկայում ունի ԱՄՆ-ի 1,12 տրլն դոլար գումարի պետական արժեթղթեր: Դա հետեւում է այս տարվա հունիս ամսվա վերաբերյալ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ օգոստոսի 15-ին հրապարակված նյութերից:
Այդպիսով, Ճապոնիան 2017 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ դարձել է ամերիկյան պարտատոմսերի խոշորագույն պահառուն՝ առաջ անցնելով Չինաստանից, որի համապատասխան ցուցանիշը 1,11 տրլն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: