«Ոչ, որովհետև Հայաստանում երբեք չի եղել, որ բնապահպանական հարցերով իշխանության փլուզում լինի։ Այդպիսի բան երբեք չի եղել, և չեմ կարծում, թե կլինի»։
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ 3D հոլովակի պատրաստման մասին լուրերը:
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի աշխատակիցների հետ:
Մադրիդի «Ռեալը» սկսել է փոխարինող փնտրել կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին, ով ցանկանում է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է AS-ը:
«Սա իրականում բավականին հետաքրքիր և լուրջ քայլ է, հատկապես ԱՄՆ նախագահն այս քայլում ունի Եվրամիության առաջնորդ պետություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցությունը»:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է ռազմական ոստիկանության գնդապետի ապօրինությունները:
Օգոստոսի 22-ի երեկոյան Դավիթաշենի 4-րդ թաղամասի փողոցներից մեկում վեճ ու կռիվ էր: Սպառնալիքներ էին հնչում, վիրավորանքներ: Մի պահ աղմուկն ավելի սաստկացավ, հետո ամեն ինչ լռեց…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ անցկացված առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի» նկատմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի ամենակարևոր հետևությունը համարում է այն, որ մարդիկ վստահ են, որ ինքը չի շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից:
Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։
«Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհաշիջման աշխատանքները, կարծես, մոտենում են ավարտին։ Սակայն, ինչպես 168.am-ին տեղեկացրեց ընկերության դիսպետչերներից մեկը, վնասը շատ մեծ է։ «911-ի մեքենաները դեռ էստեղ են, կրակ չի երևում, բայց ահավոր ծուխ է։ Չենք կարող ասել հստակ՝ վնասը ինչքան է, բնականաբար, մեծ է։ Թիվ մեկ սառնարանն է»,- ասաց նա։
«Ընդ որում՝ սա միայն Ամուլսարի հետ կապված չէ, նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված կան խնդիրներ։ Մանդատ վայր դնելը չեմ բացառում, թեև քիչ հավանական եմ համարում, բայց մի 20 հոգանոց խումբ կարող է անջատվել ֆրակցիայից»,- ասաց Կ.Քոչարյանը։
ՀՀ ոստիկանությունում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների աշխատանքային խմբի նիստը:
Օգոստոսի 22-ին, ժամը 15.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 51-ամյա Միքաիլ Ս.-ն, որը 1999թ. հուլիսի 25-ից հետախուզվում էր ՌԴ Սվերդլովի իրավապահների Կաչկանարա քաղաքի ՔՆԳԲ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի Վ կետի հատկանիշներով:
Քիչ առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քանի զբաղված եք սարերով, մի բան ասեմ հիշեք` Ռոբերտ Քոչարյանի գործով դատավճիռ չի լինելու։ Դատակոչված անձանց քանակննու դատավորի ընտրությունն այլ տարբերակ չեն թողնում»։
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի վարած քաղաքականությունից, որը նախատեսում է աշխատավարձերի 25% կրճատում, եթե թիմը մինչև մրցաշրջանի ավարտ չկարողանա հայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում:
75 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, Կոմիտեն պատրաստել է ծավալուն տեղեկանք` քրեական գործի ողջ ընթացքի վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայացված է քրեական գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացը:
«Մենք արգելելու հիմքեր չունենք այս պահին, բայց խիստ նշաձող ենք դնում, որպեսզի բոլոր ռիսկերը զրոյացվեն և ցանկացած պահի, նշաձողի կետերից որևէ մեկը խախտելու դեպքում՝ արդեն օրենքի համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք՝ մինչև փակելը»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-24-ը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» առաջնության շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին և նախարարական գագաթնաժողովին:
Հայտնի են դարձել Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Ինտեր» տեղափոխության գործարքի մանրամասները:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը օգոստոսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերել է կալանավորված անձ, 1955թ. նոյեմբերի 25-ին ծնված Ժորա Հակոբի Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար:
«Սվադեշի ջագարան մանչ» հնդկական ազգայնական կազմակերպությունը կոչ է արել չգնել չինական ապրանքներ, ինչպես նաեւ տնեսական պատժամիջոցներ սահմանել ՉԺՀ-ի ընկերությունների դեմ:
ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը :
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: