Բաժիններ՝

Ինչքա՞ն վնաս է հասցրել «Ձյունիկ սառնարան»-ում հրդեհը

«Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհաշիջման աշխատանքները, կարծես, մոտենում են ավարտին։ Սակայն, ինչպես 168.am-ին տեղեկացրեց ընկերության դիսպետչերներից մեկը, վնասը շատ մեծ է։

«911-ի մեքենաները դեռ էստեղ են, կրակ չի երևում, բայց ահավոր ծուխ է։ Չենք կարող ասել հստակ՝ վնասը ինչքան է, բնականաբար, մեծ է։ Թիվ մեկ սառնարանն է»,- ասաց նա։

ԱԻՆ մամլո քարտուղար Էդմոն Զարգարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկուսացում է տրված, այսինքն՝ կրակն ամբողջովին կառավարելիության տիրույթում է, և հաջորդ քայլը մարումն է։ Թե վերջնականապես ե՞րբ կավարտվեն հրդեհաշիջման աշխատանքները, Է. Զարգարյանը դժվարացավ նշել. «Շատ դժվար մատչելի խուցեր ունի, փրկարարները չեն կարողանում հասնել»։

Թե որքա՞ն է կազմում սառնարանի ծառայություններից օգտվող ընկերությունների վնասը, պարզ չէ։

Մեր տեղեկություններով՝ առավել շատ տուժած ընկերություններից մեկը պանրի ներկրմամբ զբաղվող «Բի ընդ Ջի ֆուդն» է։ Դրա ղեկավար Գագիկ Բաղդասարյանը հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ ժամանակ չունի, «շատ խառն» է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս