Բաժիններ՝

«Ռեալը» չորս դարպասապահի է դիտարկում՝ որպես Նավասի հնարավոր փոխարինող

Մադրիդի «Ռեալը» սկսել է փոխարինող փնտրել կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասին, ով ցանկանում է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է AS-ը:

Ըստ աղբյուրի տվյալների, «Արքայական ակումբը» հետաքրքրված է «Միլանի» 36-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնայով: «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել նաև 34-ամյա Դանիել Սուբաշիչը («Մոնակո»), 36-ամյա Անտոնիո Միրանտեն («Ռոմա») և 36-ամյա Մարտեն Ստեկելենբուրգը («Էվերթոն»):

Հիշեցնենք, որ Նավասը որոշեց հեռանալ «Ռեալից», քանի որ չի ցանկանում հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի փոխարինողը լինել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս