Տեղում է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրան մոտեցավ գործարար Սամվել Ալեքսանյանը և դժգոհեց՝ ասելով, որ եթե հրշեջները շուտ հասնեին դեպքի վայր, հրդեհը նման մեծ ծավալների չէր հասնի. «2 մեքենա էին ուղարկել»,- բողոքեց Ս. Ալեքսանյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ ազատ գործակալների շրջանում ակումբը չի փնտրելու Ալեքսիս Սանչեսին փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Ինտեր»՝ վարձակալական հիմունքներով:
Իդլիբի շրջանը կամ ընդհանրապես սիրիական տարածքները ահաբեկչազերծելու ռազմական գործողությունների շղթայազերծումը Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծում։
Օգոստոսի 23-ին ժամը 11-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել նույն բնակավայրի 23-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:
Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։
Ամուլսարի շուրջ թեժացող մթնոլորտը մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ 1 հարցը: Հարյուրավոր կարծիքների և տեսակետների մեջ, սակայն, բացակայում է հարցի քննարկման հետևյալ դիսկուրսը. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չփորձեց խնդրի մեջ մեղադրել նախորդ իշխանություններին:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ներքին Չարբախի 35-ամյա մի բնակիչ:
Կից տեսանյութում պարզ երևում է՝ ինչ պայմաններում է կատարվում գյուղմթերքի զննումը Վերին Լարսում և կից նկարներում ինչպես պետք է լինի գյուղմթերքի բեռնաթափումը, բեռնաբարձումը սառնարանային պայմաններում, որի արդյունքում չի խախտվում ջերմաստիճանային ռեժիմը:
Օգոստոսի 24-ին «Լիվերպուլը» և «Արսենալը» կխաղան Պրեմիեր լիգայի երրորդ տուրի կենտրոնական հանդիպումում:
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տրվեց «Հայկ Ասատրյան» ակումբի մեկնարկը: Գարեգին Նժդեհի զինակից՝ դոկտոր Հայկ Ասատրյանի ազգային գաղափարները մեր օրերում առավել քան պահանջված են:
Մոտ օրերս ֆրանսիական Բիարից քաղաքում կմեկնարկի Մեծ Յոթնյակի տարեկան գագաթաժողովը: Գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձը Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը:
Լաչված իրավիճակ «Մալաթիա մոլում». տանիքում մնացած մարդիկ հերթով իջնում են հրշեջ-սանդուղքով:
Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։
Ֆուտբոլիստի միջավայրը սկսել է գիտակցել, որ դժվար կլինի նրան տեղափոխել մեկ այլ ակումբ՝ նախքան տրանսֆերային պատուհանը փակելը:
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կան տուժածներ:
Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում (ուղիղ). news.am
Ի՞նչն է խնդիրը։ Եթե նախկինում մարդիկ կարողանում էին հասնել Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայան, ապա Երևանի քաղաքապետի հրահանգի արդյունքում այժմ կարողանում են հասնել միայն «Հյուսիսային» ավտոկայան, որտեղից ստիպված լրացուցիչ գումար են ծախսում՝ նվազագույնը 1000 դրամ՝ տաքսիով Երևան հասնելու և իրենց առօրյա խնդիրները լուծելու համար։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ աշխատելու մասին:
«Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությանն են դիմել ՀՀ ԱԺ աշխատակազմից 2019 թվականի օգոստոսին հաստիքների կրճատման հետևանքով զբաղեցրած պաշտոններից ազատված մի շարք պետական ծառայողներ և պետական ծառայության հաստիքներում պայմանագրային հիմունքներով աշխատող անձինք:
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում, Ամուլսարն էլ, մնացածն էլ կարող է կապված են Ղարաբաղի հետ։ Եթե քո գլխավոր մարտահրավերը լուծում ես՝ մնացածները լուծելը հեշտանում է։ Լուծել է պետք այդ խնդիրը, դուրս գալ է պետք այս վիճակից։ Կլուծվի արտագաղթի հարցը, տնտեսական հեղափոխության հարցը, Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիայի հարցը»։
Օգոստոսի 21-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ:
Օգոստոսի 23-ին, ժամը 22:28-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղական ժամանակով ժամը 18։21-ին Կրասնոդարի երկրամասի դաշնային Ռ-217 ավտոճանապարհին՝ Զավետնի ավանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Մեր այն հարցին, թե ըստ էության, անգամ օրենքը շրջանցելու գնով, շրջանցելով գիտխորհրդի կարծիքը, ամեն կերպ կենտրոնի լուծարմանը հասնելուց հետո իր համար սպասելի՞ էր արդյոք այս որոշումը, Գեղամ Գևորգյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ինձ համար այդ արագությունը զարմանալի է, բայց ես դադարել եմ զարմանալուց»:
Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի խորհուրդը իմ հանդեպ սանկցիաներ կիրառեց եւ իմ հարցը քննարկեց ԵԽԽՎ բյուրոյում:
Օգոստոսի 23-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: