«Ոչ մի նմանատիպ բան չենք նկատել վարչապետի կողմից». Հովիկ Աղազարյան

«Մենք արգելելու հիմքեր չունենք այս պահին, բայց խիստ նշաձող ենք դնում, որպեսզի բոլոր ռիսկերը զրոյացվեն և ցանկացած պահի, նշաձողի կետերից որևէ մեկը խախտելու դեպքում՝ արդեն օրենքի համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք՝ մինչև փակելը»,- 168.am-ի հետ զրույցում Ամուլսարի հարցով իր դիրքորոշումը հայտնեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք նաև՝ իրականությանը հապատասխանո՞ւմ է լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկությունը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչության նիստ է գումարվել, որն անցել է լարված մթնոլորտում, և ըստ այդ հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանը սաստիկ զայրացած է եղել նրանց վրա, ովքեր դեմ են խոսում Ամուլսարի հանքի շահագործմանը, ու խնդրել է փոխանցել կուսակցության այն անդամներին, ովքեր դեմ են խոսում կամ առհասարակ լռում են Ամուլսարի հանքի շահագործման թեմայով՝ «Կարո՞ղ է այս ԱԺ-ն ցրվի, նոր ԱԺ հավաքվի»:

Պատգամավորը նշեց, որ նիստին ներկա չի եղել, քանի որ վարչության անդամ չէ, բայց իրեն նման բան չեն փոխանցել. «Երբ խմբակցությունով էինք քննարկում հարցը, տարբեր տեսակտներ են եղել, և ոչ մի նմանատիպ բան չենք նկատել վարչապետի  կողմից, և՛ այդ ժամանակ, և՛ դրանից հետո էլ ոչինչ չի ասվել այդ կապակցությամբ»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս