Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում եւ պնդում է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում վետերանների եւ կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ, եթե Ամուլսարի հնարավոր շահագործման մեջ կան անգամ նվազագույն վտանգներ և դրա մասին բարձրաձայնողներ, ապա պիտի վճռական քայլեր ձեռնարկել: Ըստ նրա՝ եթե չկա լուծում, ապա կառավարությունը պիտի հրաժարական տա.
Օգոստոսի 22-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 56-ամյա Ռուբեն Ս.-ն:
Երբ Արգիշտի Քյարամյանը ասում է, որ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը իր հայրը չի, ես կուզեմ երկու դիտարկում անել։
«Մենք այն պետության դեմ, որը ձգտում է ոչնչացնել մեզ, գործում ենք ռազմական գործողությունների բազմաթիվ թատերաբեմերում, ես անվտանգության ուժերին հրաման եւ օպերատիվ ազատություն եմ տվել՝ անհրաժեշտ ամեն ինչ անել՝ վիժեցնելու այդ դավադրություններն Իրանի կողմից», հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը:
Կարծում եմ՝ նախագահը միշտ կարողանում է պահպանել իր քաղաքական չեզոքությունը եւ մնալ իր լիազորությունների դաշտում։ Իսկ նախագահի գործունեության վերաբերյալ տարաբնույթ քաղաքական ցանկություններ հայտնողներին ուզում եմ ասել, որ կա՛մ պետք էր ժամանակին «ճիշտ» սահմանադրական լիազորություններ տրամադրել նախագահի ինստիտուտին, կա՛մ պետք է ապագայում սրբագրել նախկին բացթողումները։
Իրավական համայնքը 2-րդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ ձևակերպում է։ Բայց ներհայաստանյան տրամադրությունների և ներհայաստանյան զարգացումների տեսակյունից ավելի ճշգրիտ ձևակերպումը, ըստ իս, պատանդն է։
Օգոստոսի 22-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Իջևանի բաժին է հրավիրվել 31-ամյա Հայկանուշ Ա.-ը, որը հուլիսի 18-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
«Մի րոպե, էլի, ախպոր նման». Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին:
Հուլիսի 23-ին ես և ուսանողների հետ տարվող կենտրոնի աշխատակիցները ծանուցում ստացանք, որ օգոստոսի 26-ից նախատեսում են մեզ ազատել աշխատանքից: Այս ընթացքում կենտրոնի աշխատակիցների հետ դատական կարգով բողոքարկել ենք այդ ապօրինի որոշումը, իսկ այսօր տեղեկացանք, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից:
«Իրենց տղերքին փող տալու լավ ձևերից մեկն է: Ես դեմ չեմ, որ պետությունը վերահսկողության համար որոշ դեպքում նաև դրամաշնորհներ հատկացնի, բայց հասկանալի է, որ պիտի հայտարարություն արվեր դրանից առաջ, պիտի մրցույթ ազդարարվեր»:
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մոնումենտում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան կառուցման մասին որոշ լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը չի հաստատում:
Վրաստանի Շիդա Քարթլիի տարածաշրջանի Գորիի շրջանի Սակավրե գյուղի մերձակա անտառում կրակի դեմ պայքարին, որը բռնկել է նախօրյակին՝ օգոստոսի 23-ի առավոտից, ավելի մեծ թվով հրշեջներ են մասնակցում:
Բրյուսելը պլանավորում է ստեղծել 100 մլրդ եվրոյի հասնող եվրոպական հիմնադրամ ռազմավարական ճյուղերում միջոցներ ներդնելու նպատակով, որոնցում հանրակցությունը հետ է մնում գլոբալ մրցակիցներից: Այս մասին հայտնել է Financial Times թերթը, որին հաջողվել է ծանոթանալ ԵՄ-ի համապատասխան փաստաթղթերի հետ:
Օգոստոսի 23-ին, ժամը 11:30-ի դրությամբ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ (55 փրկարար), 4 ավտոսանդուղք իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
«ՀՀ կառավարությունն արտոնել է ընկերությանը, որ գան այստեղ 400 կամ 600 մլն դոլարի փող ծախսեն, որից 400 մլն դոլար արդեն ծախսված է: Եթե պարզվի, որ իրենց գործունեությունն օրինական է, շրջակա միջավայրի համար անվտանգ է, եթե այդ մարդիկ այդ 400 մլն դոլարն արել են օրինական ճանապարհով, հիմա խի՞ չեք թողնում աշխատել»:
Առնվազն 27 մարդ է տուժել լույս օգոստոսի 23-ի գիշերը Կալիֆոռնիայի նահանգի Սակրամենտո քաղաքում ռելսերից արագընթաց տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը:
«911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առնվազն չորս մարդ է զոհվել, եւս 27 հոգի վիրավորվել Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Արեւմտյան Բենգալիա նահանգում հինդուիստական տաճարի պատի փլվելու հետեւանքով: Այս մասին հայտնել է ANI գործակալությունը:
Մոսկվայում, կյանքի 78-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի պետական, հասարակական գործիչ, վաստակավոր շինարար և բարերար Վարդգես Արծրունին:
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում բնակիչներից մեկի տանը զրույցի ընթացքում ասաց, թե բնական հարց է առաջանում՝ ինչպես էր, որ նախկինում աշխատում էր Ամուլսարի հանքը, հիմա չէ:
Մի շարք երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը գանգատվում են ծառայության աշխատանքի խափանումից: Այս մասին վկայում են Downdetector կայքի տվյալները:
Վրաստանը գտնում է, որ ներկա պայմաններում, երբ Եվրամիությունն զբաղված է ներքին խնդիրների լուծմամբ, ինչի պատճառով ընդլայնման եւ հանրակցության մեջ նոր անդամների ընդունման գործընթացի հետ բարդություններ են ծագում, հարկավոր է օգտվել ոչ ստանդարտ գործիքներից:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը մեկնել են Ջերմուկ, որտեղ նախատեսում են հանդիպել բնակիչների հետ և լսել նրանց կարծիքը Ամուլսարի շահագործման վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը Ջերմուկում են (ուղիղ)
ԱՄՆ պաշտոնապես ետ է կանչել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վավերացրել էր այդ համակարգերը 3.5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը։
Մեկ օրում ավելի քան 212.500 հեկտար անտառ 1 այրվել Հեռավոր Արեւելքում, մարվել է 18 հրդեհ: Այս մասին հայտնել է ՌԴ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգի (ՀԴՕ) անտառային տնտեսության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներակայացուցիչ Մարգար Եսայանը իշխանամետ «Akşam»-ում հոդված է հրապարակել: