Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են նոր պայմանագրերում առկա մի դրույթից

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի վարած քաղաքականությունից, որը նախատեսում է աշխատավարձերի 25% կրճատում, եթե թիմը մինչև մրցաշրջանի ավարտ չկարողանա հայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում: Ինչպես հաղորդում է The Sun-ը, մանկունյանցիների ղեկավարությունը պատրաստվում է այս դրույթը ներառել բոլոր նոր համաձայնագրերում:

Անցած մրցաշրջանի արդյունքներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց ընդամենը վեցերորդ հորիզոնականը, ուստի այս մրցաշրջանում չի մասնակցելու եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարերին:

Ընթացիկ մրցաշրջանն Օլե-Գունար Սուլշերի սաները մեկնարկել են մեկ հաղթական և մեկ ոչ-ոքի հանդիպումներով: Երկրորդ տուրից հետո «Կարմիր սատանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս