
Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ից երթևեկը կսկսեն նոր ժետոններով

Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ից իրենց երթևեկը կսկսեն նոր ժետոններով։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը, միևնույն ժամանակ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։