![](/banners/BeFunky-design.jpg)
Մադուրոն ժամանել է Ռուսաստան
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/989228.jpg)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Twitter-ում գրել է, որ այցով ինքնաթիռով ժամանել է Ռուսաստան։
«Մենք ժամանել ենք Ռուսաստան՝ խորացնելու մեր պատմական, շատ դրական հարաբերությունները «…» Եղբայրությունը, որը մենք հաստատել ենք (վերջին) տարիների ընթացքում, գլխավոր հիմքն է Վենեսուելայի բարգավաճ ապագայի կառուցման համար»,-ընդգծել է Մադուրոն:
Ավելի վաղ Կրեմլում հայտնել են, որ սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Մադուրոյի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: