
Հիվանդանոց տեղափոխված 63-ամյա ուղևորը մահացել է

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 50-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 63-ամյա ուղևոր Թամարա Սարգսյանը մահացել է:
Կատարվում է քննություն։