![](/banners/BeFunky-design.jpg)
Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական ճանաչեց խորհրդարանի աշխատանքը կասեցնելու Ջոնսոնի որոշումը
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/989181.jpg)
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը: Այդ մասին հայտարարել է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:
«Վարչապետի որոշումն անօրինական էր, իրավաբանական ուժից զուրկ»,-ասել է նա, հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումնէ:
Այս ատյանի դատավճիռը, որը գանգատարկման ենթակա չէ, դարձել է Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը, որն այժմ ստիպված կլինի վերականգնել օրենսդիր մարմնի աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: