ոկտեմբերի 11-ին, ժամը 06:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Առնվազն ութ մարդ է զոհվել, եւս երեսունը՝ տուժել Իրաքում իրանցի ուխտավորների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով:
Թուրքիայի զինուժն առաջին կենդանի ուժի կորուստ ունի Սիրիայում սկսած «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն այսօրվա ասուլիսում անդարառնում է «ԱԱԾ-ի կազմաքանդում և անվտանգության ազգային համակարգի ստեղծում» թեմային:
78-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն է:
Ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել Իսպանիայի Տարագոնայի նահանգում (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն):
Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
«Եվ ի՞նչ, նրանց, ովքեր դատապարտվել են 1937 թվականից մինչև 1959 թվականները մենք համարում ենք ազգի թշնամինե՞ր, եթե այդպես է, ապա շատ առաջատար գործիչներ են դատապարտված եղել և ավարտել են իրենց գրքերը բանտերում, բայց դա չի նշանակում, որ մենք դա պետք է ընդունենք իբրև փաստ»:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա դեմ հարուցված գործը:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է՝ նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս օգտվել պաշտոնական աղբյուրից՝ ստացված տեղեկությունների արժանահավատությունը ճշտելու համար։
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա հոդվածս ռազմական բյուջեի մասին մեծ արձագանք առաջացրեց, հիմնականում գիտակից և դրական։ Բնականաբար, բազմակարծությամբ հարուստ մեր հասարակությունում, եղան և քննադատական արձագանքներ։
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի հյուսիսում էթնիկական զտումների եւ քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու դեպքում, սակայն առայժմ Վաշինգտոնում չեն արձանագրել Անկարայի կողմից նման գործելակերպի օրինակներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
2019 թվականին Հայաստանի 10 մարզում նախատեսված է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 60 ծրագիր` 90 մլն ՀՀ դրամի սահմաններում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյան հոկտեմբերի 11-ին կմեկնի Շվեյցարիայի համադաշնություն։ Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքին։
«Գիտեք ամենախնդալուն որն է, դատավորը դեռ չէր էլ վերադարձել խորհրդակցական սենյակից, արդեն կալանավայր ուղեկցող տղաները վաղուց տեղում էին կազմ պատրաստ: Փաստորեն իրենք նախապես գիտեին, թե ինչ որոշում է ընդունվելու: Ահա ձեզ ևս մեկ զանգովի արդարադատության օրինակ: Զավեշտ է, բայց փաստ է»:
Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով՝ ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին:
Վաշինգտոնում ամերիկա-չինական երկօրյա բանակցությունների առաջին օրը շատ լավ է անցել:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։
Հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել իրանական լցանավի վրա, որը գտնվում էր Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կիլոմետր հեռավորության վրա:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առջեւ «Եվրոպայի դուռը բացելու» Անկարայի սպառնալիքներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել է բոլորին այսպես կոչված մամուլի մարաթոնով, որն սկսվել է հոկտեմբերի 10-ի 10:00-ին եւ ավարտվել կեսգիշերին՝ տեւելով ավելի քան 14 ժամ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական գործողության հետ կապված իրավիճակում կա գործողությունների երեք տարբերակ, որոնցից մեկը՝ միջնորդությունն է Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցություններում: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հոկտեմբերի 10-ին գրել է իր Twitter-ում:
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ: