Բաժիններ՝

29-ամյա երիտասարդի սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, ահազանգ է ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ հրազենային վնասվածքներով Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էր տուժողի ինքնությունը,  ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին:

Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնց ստուգելու ուղղությամբ կատարված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031