«Ես կարծում եմ, որ ճիշտ չէ օգտագործել այս ֆորմատը` պատմությունը խեղելու համար». ՀՀ վարչապետի կտրուկ պատասխանը Ադրբեջանի նախագահին

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը: Նիստին ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ խոսքն ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին»,- ուղիղ եթերին կից ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Վարչապետն իր խոսքում կարևորել է Ֆաշիզմի դեմ տարածած Հաղթանակի 75-ամյակի համատեղ նշումը և խոսել է Գարեգին Նժդեհի մասին՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայ ելույթին, որտեղ նա անդրադարձել է Գարեգին Տեր-Հարությունյանի պատմական դերին՝ խեղելով այն:

«Շատ կարևոր է որ մենք  իմանանք պատմության ճիշտ գնահատականը: Ասվում է, որ Գարեգին Նժդեժը մահացել է Վլադիմիրյան ցենտրալ բանտում, շատ խորհրդային գործիչներ են մահացել Վլադիմիրյան ցենտրալ բանտում, Սոլժենեցինը եղել է գուլակում: Եվ ի՞նչ, նրանց, ովքեր  դատապարտվել են 1937 թվականից մինչև 1959 թվականները մենք համարում ենք ազգի թշնամինե՞ր, եթե այդպես է, ապա շատ առաջատար գործիչներ են դատապարտված եղել և ավարտել են իրենց կյանքը բանտերում, բայց դա չի նշանակում, որ մենք դա պետք է ընդունենք իբրև փաստ:

Ես կարծում եմ, որ ճիշտ չէ օգտագործել այս ֆորմատը՝ պատմությունը խեղելու համար, մտցնել ինչ-որ լարվածություն  այս կարևոր նիստի մթնոլորտում»:

Տեսանյութը՝ տեխնիկական թերություններով է՝ վերցված ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջից։ Ավելի ուշ կներկայացնենք կառավարության տրամադրած տեսանյութը և մանրամասներ ելույթից:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս