«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի խոսքով, եթե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի մասին որևէ բացասական բան իմանար, ապա կբացահայտեր։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10:45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլին հրաժարական է տվել այն աշխատակիցներին պաշտպանելու Մայքլ Փոմպեոյի անկարողության պատճառով, որոնք կապված է Ուկրաինայի գործի հետ:
Թուրքիան հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին: Վերջինս արժանացավ միջազգային կոշտ արձագանքների: Լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում։
Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Արդեն երրորդ տարին «Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում: Այս տարի այն անցկացվում է «Առաջնորդությունը բիզնեսում» խորագրով:
Հայաստանում ավելի շատ երեխաներ ծնվում են քաղաքներում, քան գյուղերում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով՝ պատճառները շատ են, իրենք իրավիճակի բարելավման համար քայլեր են ձեռնարկում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ-ի այն երկրների ղեկավարներին, որոնք չեն մտնում ԵԱՏՄ-ի կազմի մեջ, հրավիրել է տնտեսական միավորման ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը դեկտեմբերի 20-ին անցկացվելու է Սանկտ Պետերբուրգում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում պայքարում էր խորհրդային բանակի դեմ:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2019» զորավարժությանը և նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետություն՝ Բարանովիչի է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:
Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիեւին պետական մտածելակերպի դրսեւորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին»։
«Մենք երբեք չենք ընդունի, որ զինեն փախստականներին և որպես շանտաժի գործիք օգտագործեն մեր դեմ։ Նախագահ Էրդողանի երեկվա սպառնալիքները տեղին չեն»,- գրել է Դոնալդ Տուսկը։
«Բնականաբար, գողն ուրիշին պետք է գող անվանի, սա նորմալ երևույթ է։ Այս դրսևորումների վերաբերյալ մենք պատասխան հնչեցրել ենք»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ Արցախին մարզ ասողները չպետք է ոտք դնեն Արցախ, և «Սասնա ծռերը» արևմտյան պրոյեկտ են։
«Մինչև երեկ երեկոյան մեկ հայ էր մնացել Ռաս ալ-Այնում, երիտասարդը՝ իր մոր հետ, իսկ Թել Աբյադում՝ կրկին մեկ հայ, այդ երկու հայ ընտանիքն էլ հրաժարվում է դուրս գալ իրենց տներից, ունեն իրենց տունը, հողը և այլն: Ռաս ալ-Այնում մնացած երիտասարդն ու մայրը մնում են՝ որպես եկեղեցու պահապաններ, չեն ուզում դուրս գալ՝ չնայած այդ հզոր հարվածներին»:
Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել է նավթի մեծ արտահոսքի եւ շրջակա միջավայրի զգալի աղտոտման:
Արդեն մի քանի օր է` մամուլում լուրեր են շրջանառվում Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Հայաստանը լքելու մասին: Հիշեցնենք, որ նա ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող Հյուսիս-Հարավի գործով՝ որպես վկա, հարցաքննվել էր:
Բրիտանացի բանակցորդները Եվրամիությանն առաջարկում են սահմանափակ համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին, որը, Լոնդոնի կարծիքով, կարող է թագավորությանը թույլ տալ Եվրամիության կազմից դուրս գալ մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ ինչպես որ նախատեսված է:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս ալ-Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին անդրադառնալով ԱԱԾ-ի կազմաքանդմանը և անվտանգության ազգային համակարգի ստեղծմանը՝ նշեց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի անձով երևակված դավադրական պլան էր նախապատրաստվում, և՝ ոչ միայն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևը իշխանափոխությունից հետո առիթավորվել էր՝ սևացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին և մեղադրելով Հանրապետական կուսակցությանը»։
Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։
Հայաստանում ինչպես մեկուկես տարի առաջ, այնպես էլ հիմա սոցիալ-տնտեսական բազում կուտակված խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ Իշխանափոխությունն այդ առումով ոչ մի բան չի փոխել, այդ խնդիրները շարունակում են մնալ մեր օրակարգում։ Այս և արտաքին քաղաքական թեմաների շուրջ է «Իրատեսը» զրուցել է քաղաքագետ
Հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) ևս իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Իր թվիթերյան միկրոբլոգում այդ մասին բազմաթիվ գրառումներ անելուց հետո, Շերը իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին հայերի դեմ թուրքերի իրականացրած Ցեղասպանության մասին, որի հետևանքով սպանվեց մոտ 2 միլիոն հայ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երեկվա փակ գաղտնի նիստում քննել են քառօրյայի մասնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին կատակով գանգատվել է, որ ամերիկյան վարչակազմը գլխավորելուց հետո զրկվել է բոլոր ընկերներից։
«ԱԱԾ-ն շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում, մեր պետության շահերի հաշվին սպասարկել Մոսկվայի շահերը: Մեր դիրքորոշումը բխում է երկրի շահերից և բոլորովին նպատակ չունի մերկապարանոց ձևով հանդես գալու այլ պետության, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ: Դեմ ենք, որպեսզի օտար պետությունը, ինչպիսին էլ այն լինի, մեր երկրում տեր ու տնօրինություն անի: Ի վերջո, մենք պետք է ստեղծեն ինքնիշխան ու անկախ պետություն, այսօր մենք դա չունենք»,- շեշտեց Վ. Ավետիսյանը:
Եվրամիության՝ հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողության կապակցությամբ:
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Ֆրանսիայի նախագահը դրանում միլիոնավոր մարդկանց կյանքի հանդեպ վտանգ է տեսնում։