ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության կապակցությամբ գերատեսչություն էկանչել Փարիզում Թուրքիայի դեսպանին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա հոկտեմբերի 20-ին:
«Ո՞նց հասկանանք, ազնի՛վ բալեք, էդ հեղափոխությունն արեցիք, որ չաղ ու բախտավոր դառնա՞ք, մինչև ե՞րբ: Էդ լվացքի մեքենայի գումարը վճարե՞լ ես, Նիկոլ, իսկ քո նշանակածը ԱԺ-ում՝ էդ հեռուստացույցի գումարը տվե՞ց՝ մինչև չորս սենյակի մեջ տեղավորվելը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատության է ենթարկել Եվրամիությանը Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահսմանային գործողությունը դատապարտելու համար:
2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր:
«Հիմա օրինակ ասեմ՝ ես էլ հեղափոխությունում եմ ներդրում ունեցել, արդյոք իրավունք ունե՞մ հավելյալ այլ բաներ անելու»,- շեշտեց նա։
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածուներից է:
ԵՄ երկրների խնդրանքով այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրելու՝ թուրքական գործողությունը քննարկելու համար։ Դրան զուգահեռ՝ քիչ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության շրջանակներում թուրքական Զինված ուժերը մեկ օրում հարվածել են 181 օբյեկտի։
Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
Եվրամիությունը Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Շվեյցարիան ու եւս հինգ երկիր բացառել է հարկային հանգրվանների եվրոպական երկու սեւ ցուցակից:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով։
Այսօր սևազգեստ մայրերը կրկին Կառավարության շենքի առջև էին: «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը հիշեցնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց նախորդ ակցիայի ժամանակ սևազգեստ մայրերին հանդիպում էր խոստացել, որը, սակայն, տեղի չի ունեցել:
Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայկական կողմի՝ Իսրայելում դեսպանատուն բացելու մտադրությանը, նախ նշեց, որ դա գարնանից շուտ չի լինի, և, որ շատ հավանական է, այդ դեպքում Իսրայելում Հայաստանը նոր դեսպան ունենա:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին, Սեդա Ջագանյանը հայտնաբերվել է Արցախի պողոտայում և ներկայացվել բաժին:
Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնա նոր ճգնաժամերի։
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները պատմության մեջ երբևէ այդքան սառը չեն եղել, որքան հիմա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր նախորդին՝ Պյոտր Պորոշենկոյին, մեղադրել է նոր Մայդան գլխավորելու փորձի մեջ:
Twitter-ում բազմաթիվ օգտատերեր Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները նմանեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձեռագրի հետ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներթափանցումը: Ստեղծված իրավիճակը կարող է մեծապես վնասել մեր տարածաշրջանի անվտանգությանը:
Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի 2005 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացվեն ոչ թե հոկտեմբեր ամսվա 2-րդ շաբաթ օրը, այլ՝ հոկտեմբերի 19-ին: Այդ նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց իր՝ 2005թ. որոշման մեջ:
«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը:
Ինդոնեզիայի քաղաքականության, արդարադատության եւ անվտանգության հարցերի համակարգող նախարար Վիրանտոն հոկտեմբերի 10-ին դանակի վերք է ստացել Բանտենի նահանգում կատարված հարձակման հետեւանքով:
Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետը հանդիսավոր կերպով ազդարարեց Երևան քաղաքում աղբահանության օպերատորների հետ պայմանագրերի լուծման մասին և դրա վերաբերյալ պաշտոնական ծանուցումներն ուղարկեց օպերատորներին:
ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում անդամ երկրների պատվիրակների առաջ բացահայտել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը` կտրուկ հակադարձելով ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից եւ դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում։
ՀՀ կառավարությունը ցանկանում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը:
Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն առայժմ դիտարկվում է միայն միջազգային մակարդակով՝ «նորմանդական ձեւաչափով»:
«Հայկական լրատվամիջոցներից մեկում կարդացի, թե ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի հետ սահմանին՝ Ադրբեջանում, փորձում են ինչ-որ վերահսկողական նպատակներ իրականացնել՝ հետախուզություն և այլն: Այո, թերևս, կա նման բան: Ավելին, Իսրայելը, բնականաբար, հետաքրքրված է մուսուլմանական երկրների հետ համագործակցությամբ, որի մեջ նաև Ադրբեջանն է մտնում»: