ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայկական ընտանիքները հիմնականում դուրս են եկել «Անվտանգության գոտուց», որի մասին Թուրքիան խոսում է, և միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան՝ Ղամիշլին է, որն իրենց ուշադրության կենտրոնում է։
168.am-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ հայրն իրեն լավ է զգում, հետվիրահատական շրջան է, կազդուրվում է, սակայն այս պահին դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ օրը դուրս կգրվի հիվանդանոցից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Արցախի հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Եվրամիության 27 երկրների բարձրաստիճան դիվանագետները հոկտեմբերի 11-ին Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին հանձնարարել են՝ ակտիվացնել եւ արագացնել հանրակցության կազմից Մեծ Բրիտանինայի՝ առաջիկա դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ բանակցությունների գործընթացը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
«Արդեն ասել ենք, որ Դատախազությունը մասնակցում է այդ ապօրինի գործողությանը: Նոր ենք ստացել մերժումը, բայց ակնհայտ էր այս ամեն ինչը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
Փախստականների առջեւ Եվրոպայի դուռը բացելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին երկօրյա հայրապետական այցով կմեկնի Ժնև (Շվեյցարիա):
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդման և ազգային համակարգի ստեղծման վերաբերյալ իրենց կուսակցության պլանը, որը, ըստ Ավետիսյանի, բաղկացած է երկու փուլից։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչ այժմ իրատեսական առաջարկություն չեն ներկայացրել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ:
Կիեւում Թուրքայի դեսպանատան մոտ ընդհարում է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քիչ առաջ հեռախոսազանգ է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ:
«Մենք կարծում ենք, որ քննություն իրականացնող մարմինը գործը դատարան ուղարկելիս առանց որևէ հիմքի չի կարող այն առանձնացնել, արհեստականորեն երկու գործ սարքել և մեկ գործը պահել իր մոտ, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա այդ ենթադրյալ արարքների վերաբերյալ կրկնակի քննություն իրականացնել»:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Կամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։
Կյանքի 86-րդ տարում վախճանվել է Ալեքսեյ Լեոնովը՝ պատմության մեջ առաջին տիեզերագնացը, որը դուրս է եկել բաց տիեզերք:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին նշանակել Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հոկտեմբերի 11-ին հաստատել է, որ իրանական լցանավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։
Այս օրերին Հռոմում տեղի է ունենում Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմնի նիստը (IDC-CDI Executive Committee Meeting), որը միավորում է 94 կուսակցություն 73 երկրներից։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անդամ։
Ավելի քան 70 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով:
«Դա մեր քաղաքագիտական եզրահանգումն է, որը մնում է ուժի մեջ։ Մենք ասում էինք, որ նոր խորհրդարանական ընտրություն պետք է լինի, այն իմաստով, որ, եթե գիտակցեն դրա անհրաժեշտությունը։ Սա մեր ցանկությունը չէ, այլ մեր պետության օբյեկտիվ շահն է պահանջում։ Այն պայմաններում, որում ձևավորվեց այս խորհրդարանը, այդ պայմաններն իսկապես բավարար չէին պետության ու ժողովրդի առջև ծառացած խորքային խնդիրները լուծելու համար»:
Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողովին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ է վարել Թուրքիայում։
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։