ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն: Քոչարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն:
«Լոս Անջելես Գելեքսիի» առաջատար Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Ինտեր», հաղորդում է Il Giornale-ն:
Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի դուստրը մահացել է սրտի նոպայից: Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել են Իրանի դեսպանությունում։ Ինքնասպանության մասին ի հայտ եկած տեղեկությունը դիվանագիտական առաքելությունում սադրանք են անվանել։
Դատարանը քննում է Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքը` ապօրինի ձերբակալության իրավաչափության հիմքով:
Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ազգային լեգիոնն ուր ա՞: Կամ՝ Human Rights Watch, Amnesty International, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական Միություն, ինչո՞ւ եք լռում:
2019-ի հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է 2739 սննդային ինֆեկցիայի դեպք։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Մեկ առողջություն» կոալիցիայի հիմնադիր, ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։
Կադաստրի կոմիտեն այս առիթով տեղեկացնում է, որ երբևէ կարծիք չի տրամադրել «Արարատ ցեմենտի գործարանին կից» հողամասի նպատակային նշանակության հարցով, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահը պրն Վերմիշյանն է, արդեն իսկ այդ հարցով տվել էր դրական եզրակացություն՝ առանց Կադաստրի կոմիտեի քննարկմանը ներկայացնելու և կարծիքը ստանալու։
Հնդկաստանում պետական բանկերի շուրջ 300 հազար աշխատողներ են մասնակցում բանկային համակարգի վերակազմման կառավարության պլանների դեմ գործադուլին:
«Խնդիրը շատ խճճված է, որովհետև նախկինում հայկական ռազմական բյուջեն մեկ այլ մեթոդով էին հաշվում, այնուհետ սկսեցին դա անել մեկ այլ մեթոդով: Ամեն դեպքում, եկամուտների և տնտեսական աճի պայմաններում ռազմական բյուջեի աճի բացակայությունը բավականին լուրջ է և զարմանալի, երբ հակառակորդը, ցավոք, տեղում չի նստում»:
Խարդախության համար դատապարտված և Հրազդան ՔԿՀ-ում պատիժը կրող Աշոտ Իսախանյանը, ով ներկայանում է՝ որպես Արցախի հերոս, շարունակում է համացանցում գրառումներ կատարել, սպառնալ մարդկանց: 168.am-ը Քրեակատարողական ծառայությունից փորձեց իմանալ, թե որտեղի՞ց Իսախանյանի մոտ հեռախոս:
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը հետևորդների հետ կիսվել է ծննդյան տոնից ստացած տպավորություններով. հոկտեմբերի 21-ին նա դարձել է 39 տարեկան:
«Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն՝ էլիտաների հերթափոխ: Նոր էլիտա է եկել հների փոխարեն: Նոր մարդիկ ազատվում են հին մարդկանցից: Ազատվելու ձևերն էլ տարբեր են: Երբեմն նրանց սպանում են, երբեմն՝ բանտարկում, երբեմն՝ ավելի թույլ գործելաոճ են կիրառում նրանց նկատմամբ: Այս նորերը սկսում են գրավել հների թողած իշխանությունը: Սկզբից՝ օրենսդիրը, հետո՝ գործադիրը, հետո պետք է գրավեին դատական իշխանությունը, հետո՝ մամուլը: Այլ հերթականություն կամ ընթա՞ցք էիք ակնկալում»:
ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է, սակայն այս պահին դեռևս հրապարակման ենթակա ոչինչ չկա: Զարգացումների մասին կտեղեկացնեն հաջորդիվ:
Ազգային հավաքականների խաղերի համար նախատեսված ընդմիջումից հետո Չեմպիոնների լիգայի խմբային փուլը շարունակվում է։ Այսօր կայանալու է 8 հանդիպում, որոնցում ֆավորիտները կարծես հայտնի են, բայց հնարավոր են նաև շատ անակնկալներ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից:
«Անձամբ ես չեմ իմացել, երեկ եմ իմացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը: 168.am-ի հարցին, թե ի՞նչ ռիսկեր է պարունակում նախարարների աշխատավարձի բարձրացումը, որ վարչապետը գաղտնի հանձնարարական է տվել, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որևէ ռիսկ չի պարունակում, սակայն ավելի լավ է՝ այդ հարցն ուղղեք կառավարությանը, քանի որ դրա հասցեատերը նրանք են»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լինչի դատաստան է որակել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից իր նկատմամբ գործարկված իմպիչմենթի ընթացակարգը:
Պ.Ի.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ:
tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22–ին ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկիր, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմայից:
Կատալոնիայի կառավարության (ժեներալիտետի) ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ կոչ է անում Իսպանիայի կառավարությանը՝ խնդրի կարգավորման համար երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որի շրջանակում ինքը պաշտպանելու է ինքնորոշման իրավունքը։
«Ինչի՞ վրա եմ ես ապշած, երեկվանից սա շրջանառվում է, կառավարությունից արձագանք չկա։ Ամեն ինչից խոսում են, բայց երբ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին, չեն պատասխանում: Խորհրդարանն այս գաղտնի հրամանների հետ կապված անելիքներ ունի»։
«USS Porter» ամերիկյան ռազմանավը խարիսխ է ձգել Բաթումի նավահանգստում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու և տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով հոկտեմբերի 21-ին անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների հետ տարվող աշխատանքների շրջանակում համագործակցության, ինչպես նաև` ՀՀ ԱԺ խմբակցություններում քաղաքացիների ընդունելության աշխատանքների ընթացքում համագործակցության ապահովման և Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանն առնչվող հարցեր:
Քիչ առաջ լուր տարածվեց, թե Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները շտապել են խմբակցության սենյակ, ուր նրանց սպասել են Քննչական կոմիտեի աշխատակիցները:
Շատ է խոսվում այն մասին, որ այսօր ՀՀ իշխանությունները ձախողում են բոլոր բնագավառները, սակայն այն, ինչ կատարվում է դատաիրավական ոլորտում, հատկապես՝ Սահմանադրական դատարանում, ցույց է տալիս, թե ինչքան ապիկար են օրվա իշխանությունները։