Բաժիններ՝

Կատալոնիայի ղեկավարը կոչ է արել Մադրիդին՝ երկխոսություն սկսել առանց նախապայմանների

Կատալոնիայի կառավարության (ժեներալիտետի) ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ կոչ է անում Իսպանիայի կառավարությանը՝ խնդրի կարգավորման համար երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որի շրջանակում ինքը պաշտպանելու է ինքնորոշման իրավունքը։

«Կատալոնիայի կառավարությունը հանդես է գալիս քաղաքական ու ժողովրդավարական կարգավորման օգտին՝ կոչ անելով Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարին՝ երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կարողանար առաջարկել ներկայիս հակամարտության լուծման պայմաններ: Այդ երկխոսության շրջանակում ժեներալիտետը պաշտպանելու Է Կատալոնիայի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է Տոռան Բարսելոնայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է 24 Horas հեռուստաալիքը:

Տոռան նաեւ հայտնել է, որ վերջին օրերին ընդհանուր առմամբ չորս անգամ զանգահարել է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսին, բայց նա այդպես էլ չի համաձայնել խոսել իր հետ: Ժեներալիտետի ղեկավարի կարծիքով՝ դա վկայում է Իսպանիայի կառավարության ղեկավարի «անպատասխանատվության» մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս