Բաժիններ՝

Բաթումի նավահանգիստ է մտել «USS Porter» ամերիկյան ռազմանավը

«USS Porter» ամերիկյան ռազմանավը խարիսխ է ձգել Բաթումի նավահանգստում, տեղեկացնում է  «Գրուզիա Online»-ը: ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն, այցը ծառայում է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու ճանապարհով:

Սա այս նավի երկրորդ այցն է Վրաստան, ինչն ընդգծում է ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությունը նավագնացության բնագավառում: USS Porter (DDG 78)-ը Arleigh Burke դասի կառավարվող հրթիռային էսկադրային ականակիր է: Նավն օժտված է տեխնիկական տվյալներով դիմագրավելու սուզանավերի եւ բալիստիկ հրթիռներով գրոհները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս