Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու համար. ՔԿԾ

«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Նրանց՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմում ներկայացնելու մասին 168.am-ը խոսեց ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի հետ:

Դիմե՞լ են արդյոք նրանք պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու համար՝ հարցին Նավիկյանը պատասխանեց, որ այս պահին դիմել է միայն եղբայրներից մեկը:

«Նաիրի Հունանյանը դիմել է արդեն: Ընթացքի մեջ է: Իսկ Կարենը՝ դեռ ոչ»,- ասաց Նոնա Նավիկյանը:

Նաիրի Հունանյանը դիմումը ներկայացրել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին: Դիմումի պատասխանը կտրվի 80 օրյա ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 1-ը:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031