Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով:

168.am-ի տեղեկություններով՝ Արա Բաբլոյանն այսօր հարցաքննվել է և այս պահին նա դեռևս ՀՔԾ-ում է:

ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռևս հրապարակման ենթակա ոչինչ չկա: Զարգացումների մասին կտեղեկացնեն հաջորդիվ:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031