«Արտառոց ոչինչ չկա». Տարոն Սիմոնյան

Քիչ առաջ լուր տարածվեց, թե Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները շտապել են խմբակցության սենյակ, ուր նրանց սպասել են Քննչական կոմիտեի աշխատակիցները:

Ըստ «Հրապարակի» տեղեկությունների՝ դեռևս պարզ չէ, թե Քննչական կոմիտեից ով է այցելել ընդդիմադիր ֆրակցիա, պատգամավորներից մի քանիսը լրագրողին ասել են, որ հանդիպման նախաձեռնությունը ՔԿ-ինն է, իսկ թե ինչ են քննարկելու և ինչ օրակարգով՝ պարզ կդառնա հանդիպման ընթացքում։

168.am-ի հետ զրույցում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ ընթացիկ զրույց են ունեցել:

«Արտառոց ոչինչ չկա: Զրույցը եղել է աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Պատգամավորները հարցեր են ուղղել ու ստացել պատասխաններ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Վերջինս նշեց նաև, որ այդ հանդիպումը որևէ հանգամանքով պայմանավորված չէ, սոսկ ընթացիկ շփում է եղել, իսկ թե այլ ֆրակցիաների հետ էլ ՔԿ-ն հանդիպումներ ունենալո՞ւ է, թե՞ ոչ, Տարոն Սիմոնյանը տեղյակ չէր:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս